Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: